Արևմուտքում գնահատել են Զելենսկու փախուստի հավանականությունը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու փախուստը երկրից հնարավոր է, քանի որ նա գիտակցում է, որ դատապարտված է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո։ Նման տեսակետ է հայտնել Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Մալինենը, փոխանցում է Substack-ը։
Մալինենը հայտարարել է, որ Զելենսկին փորձում է խափանել Ռուսաստանի հետ խաղաղ կարգավորման գործընթացը, քանի որ այն կբացահայտի նրա բոլոր «ծայրահեղ վնասակար որոշումները» և համատարած կոռուպցիան իր կառավարման տարիներին:
«Պատերազմը նրան ավելի շատ է պետք, քան նախագահ Պուտինին։ Այժմ խոսակցություններ կան, որ նախագահ Զելենսկին արդեն պատրաստվում է լքել Ուկրաինան։ Ես դրանում կասկածում եմ, բայց նման հնարավորությունը պետք է հաշվի առնել», - նշել է պրոֆեսորը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում