Tesla-ի շահույթը նվազել է Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ Ի՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ) Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը 

Աղոթում եմ, որ Եկեղեցին շարունակի կանգուն մնալ՝ հավատարիմ իր սրբազան կոչմանը․ Արագածոտնի թեմի առաջնորդ

Հասարակություն

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ամանորյա և Սուրբ Ծննդյան ուղերձ է հղել կալանավայրից․

«Սիրելի՛ հավատացյալ հայ ժողովուրդ,

Նոր տարվա շեմին և Սուրբ Ծննդյան լուսեղեն խորհրդի մեջ, թեև մարմնապես ձեզնից հեռու եմ, սակայն հոգով, աղոթքով և սիրով՝ ձեր կողքին եմ։ Անազատության պատերն անկարող են բաժանել այն միությունը, որ Հիսուս Քրիստոս հաստատել է մեր սրտերում, քանզի ոչ կապանքները, ոչ նեղությունները, ոչ հալածանքնեը, ոչ վտանգները չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հմմտ․Հռոմ․ Ը․ 35)։

Այս օրերին, երբ մարդկային անարդարությունն իր ծանր շունչն է զգացնել տալիս, առավել հստակ ու վճիտ է հնչում Տիրոջ Ծննդյան ավետիսը։ Քրիստոս ծնվեց ոչ թե պալատում, այլ մսուրում, ոչ թե հզորների շրջապատում, այլ մերժման ու հալածանքի պայմաններում։ Եվ հենց այդ խոնարհությունից լույս ծագեց ողջ աշխարհին։ Այդ լույսը այսօր էլ չի խամրում․ այն այստեղ է՝ մխիթարելու վշտացած սրտերը, զորացնելու թուլացած հոգիները և հույս ներշնչելու նրանց, ովքեր սպասում են արդարությանը։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ» (Եսայի ԽԱ․10)։ Այս խոսքը հնչում է ոչ միայն Սուրբ Գրքի էջերից, այլև յուրաքանչյուր փորձության խորքից։ Այն զորացնում է ինձ այս պայմաններում և հավատով վստահ եմ, որ նույն խոսքն է ամրացնում նաև ձեզ՝ ձեր անձնական խաչերը կրելու ու դժվարությունների մեջ։ Մարդկային անարդարությունը ժամանակավոր է, իսկ Աստծու ճշմարտությունը՝ հավիտենական։ Եվ ինչպես Տերն Ինքը վկայեց․ «Կճանաչեք ճշմարտությունն, ու աւյն կազատի ձեզ» (Հովհ. Ը․ 32)։

Այս սուրբ օրերին աղոթում եմ ձեզանից յուրաքանչյուրի համար՝ ձեր ընտանիքների խաղաղության, ձեր զավակների լուսավոր ապագայի, ձեր հավատքի անսասանության համար։ Աղոթում եմ, որ մեր ժողովուրդը չկորցնի իր հոգևոր ուղեցույցը, և որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակի կանգուն մնալ՝ հավատարիմ իր սրբազան կոչմանը և պատմական առաքելությանը։ Աղոթեք նաև դուք՝ հոգևոր դասի ուխտապահության և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար։

Հատուկ աղոթք և որդիական մաղթանք եմ հղում Նորին Սրբությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որպեսզի Սուրբ Ծննդյան անճառելի խորհրդով պարուրված Ամենաբարձրյալ Տերն Իր Սուրբ Աջի ներքո պահի և պահպանի Նրան՝ պարգևելով քաջառողջություն, իմաստություն և հայրապետական զորեղ ու ծաղկյալ գավազան՝ ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։

Թող այս բերկրալի տոները դառնան խաղաղության, միասնության, ապաշխարության և հոգևոր հաղթանակի սկիզբ։ Թող Նոր տարին մեզ առաջնորդի դեպի լույս, ճշմարտություն և ներքին ազատություն, որ սկիզբ է առնում սրտից։

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Tesla-ի շահույթը նվազել է Ինչու է խնձորը համարվում ամենաօգտակար մրգերից մեկը․ առողջությանը նպաստող հիմնական հատկություններըԻնչու է ընտանի կենդանի պահելը կարևոր․ դրական ազդեցությունը ընտանիքի և մարդու կյանքի վրաՉինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ ԹրամփԹուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են առևտրային բանակցություններըՀԱՊԿ-ում քննարկվել են սահմանային անվտանգության և հակաահաբեկչական համագործակցության հարցերըՀամաշխարհային բանկը կարևորել է ներդրումների աճը զարգացող տնտեսություններումԿանադան ներդրումներ է կատարում արհեստական բանականության զարգացման ոլորտումԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքինՈստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի պահման հերթական դեպքըԵՄ-ն շարունակում է աջակցությունը ՈւկրաինայինՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ընդլայնել մշակութային ժառանգության պահպանության ծրագրերըՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելԵրգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Եվրոպայում ուժեղ շոգի ֆոնին խստացվում են առողջապահական միջոցառումներըԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելԵթե Ռուսաստանը կրկին դառնա ԽՍՀՄ, ԱՄՆ-ը ստիպված կլինի դիմակայել նաև Չինաստանին. ԶելենսկիԳագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցելու ուղու վրաՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Սև ծովի վրայով Ռուսաստանի սահմանի երկայնքովԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալՊեսկով. Թրամփը անկեղծ է Ուկրաինայում հակամարտության լուծումներ գտնելու իր ցանկության մեջ«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԻսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է լայնածավալ գործողության Արևմտյան ափինՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ)Իրաքը հերքել է ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հրադադարի մասին հաղորդագրությունըԴավիթ Խուդաթյանը պաշտոնական այցով կմեկնի ԻրանԻնչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. ՄանրամասներԱվստրալիան խստացնում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներըԻ՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ)Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից կամ Չինաստանից. Թրամփ Երկկողմ կրթական համագործակցությունը՝ Հայաստանի և Պարագվայի քննարկումների առանցքումԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածում1 մլրդ դրամ գրավ Դավիթ Ղազինյանի համար.Լավրովը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին (տեսանյութ)Կենտրոնական փողոցներ մեքենաների մուտքը մինչեւ տարեվերջ կսահմանափակվի (տեսանյութ)Նեթանյահուն հրամայել է քանդել Արևմտյան ափին տղամարդուն սպանած իսրայելցու տունըՊրոռուսականությունն էլ թող քրեականացվի. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
Ամենադիտված