Աշոցքի, Ջաջուռի հատվածում բուք է
Հասարակություն
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, Շիրակի մարզում շարունակվում են ինտենսիվ տեղումները, բոլոր տարածաշրջաններում ձյուն է, Աշոցքի, Ջաջուռի հատվածում բուք է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
«Մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունները իրականացնում են շուրջօրյա հերթապահություն՝ կատարելով ձմեռային սպասարկման աշխատանքներ։ Ուժեղացված հերթապահությունը շարունակվելու է նաև տոնական օրերին։
Հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում ձյան տեղումներ են, որոշ ճանապարհներին՝ բուք, վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, վարել դանդաղ, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել։
Տոնական տրամադրություն և անփորձանք երթևեկություն ենք մաղթում բոլորին»,-նշվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)