Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի բարում բռնկված հրդեհը մի քանի մարդու կյանք է խլել
Աշխարհ
Շվեյցարիայի Կրան-Մոնտանա քաղաքում Նոր տարվա տոների ժամանակ բարում բռնկված հրդեհի հետևանքով` մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է, հաղորդում է RTS-ը՝ հղում անելով Վալե կանտոնալ ոստիկանությանը։
Ըստ իշխանությունների՝ հրդեհը բռնկվել է Le Constellation բարում գիշերը՝ մեկ կամ մի քանի պայթյուններից հետո։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներ և փրկարարական ծառայություններ, ինչպես նաև Air-Glaciers ուղղաթիռներ և բազմաթիվ շտապօգնության մեքենաներ։
RTS-ը հաղորդում է, որ բարի նկուղում պայթյուն է տեղի ունեցել մոտավորապես ժամը 01:30-ին, որին հաջորդել է հրդեհը։ Բարը, որը սովորաբար բաց է մինչև ժամը 02:00-ը, կարող է տեղավորել մինչև 400 մարդ։
Միջադեպը որակվել է՝ որպես «խոշոր աղետ», որը զոհերի թվով համեմատելի է Սիրում 2012 թվականին տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետ, որի հետևանքով՝ զոհվել է 28 մարդ։
Ներկայումս հանցագործության վարկածը բացառվում է։ Պայթյունի և հետագա հրդեհի պատճառը հետաքննվում է։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)