Որն է տարվա գլխավոր իրադարձությունը. Corriere della Sera
Համաշխարհային Մամուլ
Իտալական ազդեցիկ Corriere della Sera թերթը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայի Անքորիջում կայացած հանդիպումը առանձնացրել է որպես 2025 թվականի միջազգային լրատվական օրակարգի հիմնական իրադարձություններից մեկը, հաղորդում է RIA Novosti-ն։
Թերթի տվյալներով՝ օգոստոսի 15-ին կայացած հանդիպումն արդեն իսկ ցույց է տվել ռուսական կողմի ակնհայտ առավելությունը։ Թերթը շեշտել է, որ Պուտինը 2025 թվականին հասել է «նշանակալի դիվանագիտական հաղթանակի»։
Այս հանդիպումից բացի՝ Corriere della Sera-ն տարվա կարևոր մեդիա իրադարձությունների ցանկում ներառել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ Սպիտակ տանը հրապարակային քննադատությունը, Թրամփի սակագնային ռազմավարությունը, Գազայի հատվածի համար առաջարկվող խաղաղության ծրագիրը, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագիրը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բանտարկությունը և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբոր՝ արքայազն Էնդրյուի տիտղոսից զրկումը՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի աղմկահարույց գործին նրա կապի պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)