Արարատի մարզում ամուսինը դանակահարել է հղի կնոջը
Հասարակություն
Ամուսինն այսօր՝ հունվարի 2-ին դանակահարել է հղի կնոջը։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ։ Հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց։
Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում եղել են արնանման հետքեր։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ամուսնուն և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)