Ուկրաինայի նախագահի գրասենյակը կգլխավորի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ Վերջինս տեղեկացրել է, որ ընդունել է առաջարկը:
Մինչև 2025 թվականի նոյեմբերի վերջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Անդրիյ Երմակը։ Նա հրաժարական է տվել ուկրաինական ատոմակայանների օպերատորի՝ «Էներգոատոմի» շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։
Կիրիլ Բուդանովը ուկրաինական հետախուզությունը ղեկավարում է 2020 թվականից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն