Եվրոպայում կտրուկ են արտահայտվել Օդեսայի մասին
Վերլուծական
Նորվեգիայի Հարավ-Արևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը մեկնաբանել է Օդեսայի տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքներին հասցված հարվածները: Այս մասին նա գրել է X-ում:
Դիզենը կտրուկ է արտահայտվել Օդեսայի մասին և Ռուսաստանի Զինված ուժերի հարվածները քաղաքին անվանել է պատասխան Ուկրաինայի Զինված ուժերի կողմից քաղաքացիական նավերի գնդակոծմանը:
«Սա Ռուսաստանի սպասելի պատասխանն էր այն բանից հետո, երբ Կիևի ռեժիմը և ՆԱՏՕ-ն սկսեցին Օդեսան օգտագործել քաղաքացիական նավերին հարվածելու համար։ Դա նույնքան կանխատեսելի է, որքան Մոսկվայի կողմից այդ քաղաքի ազատագրումը, եթե խաղաղության համաձայնություն ձեռք չբերվի», - նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)