Որքան են Թրամփի՝ 2026-ին Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու շանսերը․ Politico
Համաշխարհային Մամուլ
Շանսերը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականին կարող է «ավարտել ևս մեկ պատերազմ»՝ Ուկրաինայի հակամարտությունը, գնահատվել է չորսից մեկ, հայտարարել է ամերիկյան Politico թերթը։
Պարբերականը հիշեցրել է, որ արևմտյան պատժամիջոցները չեն կարողացել տապալել Ռուսաստանի տնտեսությունը։
Հոդվածում ասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ցանկանում է ավելի շատ տարածքներ, սահմանափակել Ուկրաինայի Զինված ուժերի թվաքանակը հասցնելով նվազագույնի և այնպես անել, որ Կիևը ստանա անվտանգության անորոշ և անվստահելի երաշխիքներ:
Հոդվածի հեղինակը Ռուսաստանի վրա է դնում հակամարտության ձգձգման պատասխանատվությունը։ Նա գնահատել է, որ 2026 թվականին Խաղաղության գործարքի հավանականությունը 4-ից 1-ի է հասնում (20 տոկոս):


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)