Վենեսուելայի ԱԳՆ-ն բացահայտել է ԱՄՆ-ի հարձակման պատճառը
Աշխարհ
ԱՄՆ-ն հարձակվել Է Վենեսուելայի վրա, որպեսզի ձեռք բերի նրա ռազմավարական ռեսուրսները։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Իվան Խիլ Պինտոն իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով, մասնավորապես, Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա ԱՄՆ-ի հարձակման նպատակը նրա նավթի և օգտակար հանածոների զավթումն է: Խիլ Պինտոն նշել է, որ բացի այդ, ԱՄՆ-ն փորձում է բռնի կերպով խաթարել Վենեսուելայի քաղաքական ինքնիշխանությունը:
ԱԳ նախարարը հայտարարել է, որ ավելի քան 200 տարվա անկախությունից հետո Վենեսուելայի ժողովուրդը և նրա օրինական կառավարությունը շարունակում են անսասան մնալ ինքնիշխանության և սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության հարցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)