Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում ամերիկյան ուժերը մեծածավալ հարվածներ են հասցրել։ Նա նաեւ ասել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ նրա կինը գերի են վերցվել ամերիկյան ուժերի կողմից, ներկայումս գտնվում են ամերիկացիների հսկողության ներքո եւ դուրս են հանվել Վենեսուելայից։ Սպիտակ տան ղեկավարը Վենեսուելայի հարցով ասուլիս կտա Երեւանի ժամանակով 20։00-ին։ Հարվածներ են հասցվել մայրաքաղաք Կարակասին, ինչպես նաեւ՝ Միարնդա, Լա-Գուայրա, Արագուա նահանգներին, ինչպես հայտարարել է Վենեսուելայի Պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)