Զելենսկին փոխվարչապետի պաշտոնում առաջադրել է Պաշտպանության նախարարին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է առաջին փոխվարչապետի պաշտոնում առաջադրել պաշտպանության նախարար Դենիս Շմիհալին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վլադիմիր Զելենսկին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նա նշել է,որ հանդիպել է Դենիս Շմիհալի հետ՝ շնորհակալություն հայտնելով Պաշտպանության նախարարությունում իրականացվող համակարգված աշխատանքի և երկրի պաշտպանության ապահովման համար արագացված գործընթացների համար։
«Նման համակարգ է այժմ անհրաժեշտ նաև Ուկրաինայի էներգետիկ ոլորտում։ Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ռուսական հարվածից հետո կարողանանք արագ վերականգնել ավերածությունները, և որպեսզի ուկրաինական էներգետիկայի զարգացումը լինի կայուն և բավարար՝ Ուկրաինայի կարիքները հոգալու համար։ Խորհրդակցություններ եմ անցկացրել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ և ակնկալում եմ պատգամավորների աջակցությունը այս մոտեցմանն ու Դենիս Շմիհալի՝ առաջին փոխվարչապետի և էներգետիկայի նախարարի պաշտոնին»,-գրել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը