Մադուրոյին Նյու Յորք են տեղափոխել (տեսանյութ)
ԱշխարհԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կողմից ձերբակալված՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է Նյու Յորքում գտնվող Ստյուարտ Ազգային գվարդիայի բազա։ Համացանցում հայտնվել են երկրի առաջնորդին ինքնաթիռից դուրս բերելու կադրերը։
Մադուրոն պատկերված է ձեռնաշղթաներով և գլխին՝ պարկով։ Այնուհետև նրան շենք են ուղեկցել ավելի քան 20 մարդ, որոնցից շատերը կրում էին «DEA» (Թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն) և «HSI» (Ներքին անվտանգության ծառայություն) գրություններով բաճկոններ։
Հայտնի է, որ Մադուրոն կտեղափոխվի «աստղային» բանտ, որտեղ պահվում է ամերիկացի ռեփեր Փի Դիդին, իսկ նախկինում բանտարկված է եղել մանկապիղծ միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը։ Մադուրոյին մեղադրանք կառաջադրվի երկուշաբթի՝ հունվարի 5-ին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը