Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի զենքի պահեստին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավիահարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող «Իսլամական պետության» զինամթերքի ստորգետնյա պահեստներին։
Նախարարությունը պարզաբանել է, որ հետախուզությունը հայտնաբերել է Պալմիրայի հյուսիսում գտնվող ստորգետնյա օբյեկտը։ Գործողությանը մասնակցել են RAF Typhoon FGR4 կործանիչները, որոնք օգտագործել են Paveway IV կառավարվող ռումբեր։
Բրիտանական զինվորականները կարծում են, որ թիրախները խոցվել են։ Հարվածից քաղաքացիական անձանց համար սպառնալիքի որևէ նշան չկա, և բոլոր բրիտանական ինքնաթիռները անվնաս են, հավելել է նախարարության մամուլի ծառայությունը։
«Այս գործողությունը ցույց է տալիս Մեծ Բրիտանիայում մեր առաջնորդությունը և մեր վճռականությունը՝ ուս ուսի կանգնելու մեր դաշնակիցների հետ՝ «Իսլամական պետության» և նրանց վտանգավոր գաղափարախոսությունների ցանկացած վերածնունդը Մերձավոր Արևելքում ճնշելու համար», - ասել է պաշտպանության նախարար Ջոն Հիլին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը