Թրամփը մինչ այժմ կարողացել է կանխել միայն մեկ հակամարտություն․ Կարին Կնայսլ
Աշխարհ
Միակ հակամարտությունը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ օրս իսկապես լուծել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը։
«Կա Հայաստան և Ադրբեջան։ Նրանց միջև հակամարտությունը միակն է, որտեղ ներկայումս արյունահեղություն չկա։ Թրամփը լուծեց այն. Սպիտակ տանը մեծ հանդիպում տեղի ունեցավ... Եթե մենք ուզում ենք այս հակամարտությունը դնել կշեռքի դրական նժարին, ապա կարող ենք ասել, որ այո, գոնե մարտեր չկան, այս դեպքում ամեն ինչ աշխատում է», - ասել է նա։
Ինչպես նշել է Ավստրիայի նախկին արտգործնախարարը, Մերձավոր Արևելքը չի կարողանում անցնել Թրամփի կողմից Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ նախկինում ընդունված 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլին, և հակամարտությունն ինքնին կարող է կրկին բռնկվել ցանկացած պահի։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը