Հյուսիսային Կորեան հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Համաշխարհային Մամուլ
Հյուսիսային Կորեան առնվազն երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Շինջիրո Կոիզումին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջին հրթիռը արձակվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7:54-ին (Երևանի ժամանակով ժամը 2:54-ին), հասել է մոտ 50 կիլոմետր առավելագույն բարձրության և թռել է մոտ 900 կիլոմետր։ Երկրորդ հրթիռը արձակվել է մոտավորապես ժամը 8:05-ին (Երևանի ժամանակով ժամը 3:05-ին), հասել է մոտ 50 կիլոմետր առավելագույն բարձրության և թռել է մոտ 950 կիլոմետր», - հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Տոկիոյի ներկայացուցիչները այս միջադեպի հետ կապված բողոքի նոտա են հղել Փհենյանին՝ Պեկինում իրենց դեսպանատան միջոցով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ