Դանիայում մտահոգված են ԱՄՆ-ից հնչող ակնարկների պատճառով
Համաշխարհային Մամուլ
Միացյալ Նահանգները պետք է հարգի Դանիայի տարածքային ամբողջականությունը, սոցիալական ցանցերում գրել է դանիացի դիվանագետ Յեսպեր Մյոլլեր Սերենսենը։
«Մենք ակնկալում ենք Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանք», - գրել է դիվանագետը։
Այսպես է նա արձագանքել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կնոջ գրառմանը, որում նա հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ներկված ամերիկյան դրոշի գույներով՝ մակագրված․ «Շուտով»։
Սերենսենը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները և Դանիան դաշնակիցներ են, իսկ Գրենլանդիան ՆԱՏՕ-ի մաս է կազմում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ