Այսօր Վենեսուելան է, վաղը կարող է լինել ցանկացած այլ երկիր․ Չիլիի նախագահ
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առևանգելու ԱՄՆ ռազմական գործողությունը անընդունելի քայլ է և հանդիսանում է երկրի ինքնիշխանության խախտում, շաբաթ օրը հայտարարել է Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը։
«Երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը կարմիր գիծ է, որը երբեք չպետք է հատվի», - ասել է Բորիչը, հայտնում է EFE-ն։
Նա նշել է, որ «այսօր դա տեղի ունեցավ Վենեսուելայի հետ, իսկ վաղը ցանկացած այլ երկիր կարող է հայտնվել նրա տեղում»։
Չիլիի նախագահը հավելել է, որ «խստորեն դատապարտում է» Վաշինգտոնի գործողությունները։ Մասնավորապես, նա սխալ է համարում, որ «օտարերկրյա պետությունը ցանկանում է անմիջականորեն վերահսկել Վենեսուելայի տարածքը»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը