Ադրբեջանն ու Թուրքիան նոր համաձայնագիր են ստորագրել
Աշխարհ
Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համաձայնագիր։
Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Նախարարը հայտարարել է, որ երկու օր առաջ Ադրբեջանի հետ ստորագրվել է բնական գազի նոր համաձայնագիր.
«Երկու օր առաջ մենք Ադրբեջանի հետ ստորագրել ենք 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման նոր համաձայնագիր։ 15 տարվա ընթացքում Կասպից ծովի «Աբշերոն» հանքավայրից տարեկան կմատակարարվի 2.25 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այս համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 2029 թվականին և կգործի մինչև 2040-ականները։ Օգտագործելով առկա ենթակառուցվածքները` մենք այս գազը մեր երկրին կմատակարարենք Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը