Կուբան պատրաստ է սեփական արյnւնը թափել ի պաշտպանություն եղբայրական Վենեսուելայի․ ԱԳՆ
Աշխարհ
Կուբան պատրաստ է սեփական արյունը թափել ի պաշտպանություն եղբայրական Վենեսուելայի՝ այդ երկրի դեմ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների ֆոնին: Այս մասին ասվում է Կուբայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հանուն այս եղբայրական երկրի և նրա ժողովրդի մենք պատրաստ ենք նույնիսկ սեփական արյունը տալ, ինչպես Կուբայի համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ Կուբայի իշխանությունները խստորեն դատապարտել են Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան՝ այն անվանելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող հանցավոր գործողություն:
Կուբայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ ԱՄՆ-ի գործողություններն ուղղված են ոչ միայն Վենեսուելայի, այլև Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի այլ երկրների վախեցմանը, ինչպես նաև տարածաշրջանում հեգեմոն նկրտումների վերականգնմանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը