Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ. Ալիև
Աշխարհ
Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ։
Ըստ APA-ի, այս մասին այսօր հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պատվիրակության ընդունելության ժամանակ։
Նշելով ձեռք բերված համաձայնությունների պատմական նշանակությունը՝ Իլհամ Ալիևը հատկապես ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը այս հարցում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգը առաջ մղելու համար։ Նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ՝ Ալիևը այս համատեքստում ընդգծել է ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի մատակարարումը Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը