Ռուսաստանում հայտարարել են՝ Թրամփը «հերթական ապտակն է հասցրել եվրոպացի վասալներին»
Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հերթական ապտակն է հասցրել եվրոպացի վասալներին», որոնք խոսել են Վենեսուելայում ժողովրդավարության մասին և մեկնաբանել երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի ոչ լեգիտիմ կառավարումը: Նման հայտարարություն է արել սենատոր Անդրեյ Կլիշասը Telegram-ի իր ալիքում։
«Թրամփը հերթական ապտակն է հասցրել եվրոպացի վասալներին, որոնք իրենց թույլ են տվել խոսել Վենեսուելայում «ժողովրդավարության» աջակցության և Մադուրոյի «ոչ լեգիտիմության» մասին՝ արդարացնելով տիրոջ գործողությունները։
«Տերն ասել է՝ նախ նավթով կզբաղվենք, հետո արդեն կմտածենք ժողովրդավարության մասին», - իրավիճակը մեկնաբանել է խորհրդարանականը։ Սենատորը ենթադրել է, որ այժմ Եվրոպան կամ ամբողջական էմբարգո կսահմանի վառելիքի վրա, կամ որոշակի գնային առաստաղ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru