Թրամփը Զելենսկուն դրել է անելանելի դրության մեջ․ BZ
Համաշխարհային Մամուլ
Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին առևանգելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժվարին իրավիճակում է դրել իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն, գրում է Berliner Zeitung-ը:
«Վենեսուելայում ստեղծված իրավիճակին ցանկացած արձագանք Զելենսկու համար քաղաքական ականապատ դաշտ է»,-գրում է պարբերականը:
Հոդվածի հեղինակները հավելել են, որ Եվրամիության (ԵՄ) անդամ պետությունները նույնպես հայտնվել են «կաթվածահար վիճակում»: Բրյուսելը վախենում է կորցնել Վաշինգտոնի բարեհաճությունը, եթե «անպատշաճ» արձագանքի լատինաամերիկյան երկրում իր գործողություններին: «Այս ֆոնին Կիևի դիրքորոշումն ավելի անկայուն է դառնում», -ընդգծել են լրագրողները:
Ինչպես նշել է հրատարակությունը, ԵՄ-ն և Ուկրաինան ստիպված կլինեն լուծել այս խնդիրը երկարաժամկետ հեռանկարում: Մադուրոյի ձերբակալությունը ցույց է տվել, որ Արևմուտքը կարող է կրկին ռեժիմի փոփոխությունը համարել օրինական քաղաքական գործիք, եթե դա առաջ է մղում իր սեփական շահերը:


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը