Արևմուտքում խոստովանություն են արել (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրամիությունը հավաքականորեն լռել է Վենեսուելայի վրա Միացյալ Նահանգների հարձակումից հետո, որպեսզի Վաշինգտոնը շարունակի օգնել Կիևին։ Նման կարծիք է հայտնել ZDF-ի թղթակից Ուլֆ Ռելլերը։
«Թրամփի դեպքում ԵՄ-ն հավաքականորեն ձևացնում է, թե նման բան տեղի չի ունեցել, և ԱՄՆ նախագահին բացեիբաց չեն քննադատի մի շատ պարզ պատճառով՝ Թրամփն անհրաժեշտ է Ուկրաինայի համար», - նշել է պարբերականը:
Լրագրողի խոսքով՝ եվրոպացիների մոտ կրկին երկընտրանք է առաջանում։ Նրանք ցանկանում են, որ Եվրոպայում Թրամփը պաշտպանի այն արժեքները, որոնք նա ոտնահարում է այլ վայրերում։ «Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները վտանգավոր նախադեպ են», - ամփոփել է Ռելլերը։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը