Հարավային Կորեան քննադատել է Հյուսիսային Կորեայի դիրքորոշումը Վենեսուելայի նկատմամբ
Աշխարհ
Հարավային Կորեայի իշխանությունները Հյուսիսային Կորեայի հայտարարությունները Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողության վերաբերյալ դիտարկել են` որպես Փհենյանի հակաամերիկյան հռետորաբանության մաս, այլ ոչ թե որպես նոր բան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարարության խոսնակ Յուն Մին Հոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Սեուլը չի կարծում, որ հնարավոր է որևէ ուղիղ կապ գտնել Վենեսուելայի վերաբերյալ Փհենյանի հայտարարությունների և նրա ռազմական ակտիվության, այդ թվում՝ հունվարի 4-ին հրթիռների արձակման միջև։ Յուն Մին Հոն նաև հավելել է, որ Հարավային Կորեայի իշխանությունները կշարունակեն ուշադիր հետևել իրավիճակին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru