Ռուսաստանում նշել են Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու Թրամփի նոր միջոցը
Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Գրենլանդիան ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու նոր ձև գտնել, որը կտարբերվի Վենեսուելայի դեմ ռազմական գործողությունից: Այս մասին Telegram ալիքում գրել է ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը։
«Իհարկե, Գրենլանդիան Վենեսուելան չէ։ Նրա համար Թրամփը կարող է գտնել ռազմավարական նշանակություն ունեցող և ռեսուրսներով հարուստ այդ տարածքի նկատմամբ վերահսկողության գրավման այլ ձև, որը հարում է բաղձալի Արկտիկային և ելք ունի Դեպի Հյուսիսային ծովային ուղի», - նշել է խորհրդարանականը։
Պուշկովը նաև հիշեցրել է, որ արկտիկական կղզին գտնվում է Արևմտյան կիսագնդում: Նրա խոսքով՝ Թրամփի համար դա հատկապես կարևոր է դարձնում Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը, քանի որ նա հավատում է այդ տարածքի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողության անհրաժեշտությանը:


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը