Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով 

2026–ին առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է՝ հասնելով 220 մլրդ դրամի․ Փաշինյան

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ տարեվերջին մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը:

Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները: Նշվել է, որ տարվա առաջին օրերին ապահովագրության համակարգից օգտվել է 771 քաղաքացի։ 2025 թ.–ի համար այն ինչ նախատեսվել էր, ամբողջությամբ կատարվել է․ համակարգը լիարժեք ներդրված է, ենթաօրենսդրական ակտերը մշակված և հաստատված են, ծառայությունների, դեղերի, կարգավիճակ ունեցող անձանց ռեգիստրները նույնպես հաստատվել են։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վճարովի ծառայությունների համար անկանխիկ եղանակով վճարումը և նշել, որ ընդհանրապես առողջապահության ապահովագրության համակարգի կարևոր մաս է, որ որևէ շահառու որևէ առողջապահական ծառայություն չստանա, որից պետությունը տեղյակ չէ և դրա վճարումը չի տեսնում։ «Որովհետև հակառակ դեպքում ամբողջ համակարգը կդեֆորմացվի, այսինքն՝ համակարգը պետք է ճանաչի բուժառուին և իմանա իր բուժման հետագծելիությունը, սա շատ կարևոր և սկզբունքային պայման է։ Մեր կարևոր խնդիրներից մեկը թափանցիկությունն ապահովելն է, դրա համար կարևոր է, որ տեսնենք գործողությունները, որոնք տեղի են ունենում համապատասխան պրոֆիլի հետ»,– ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ դա տվյալ է, որը հետո կարող ենք վերլուծել և ծրագրերի մեջ որոշակի կարգաբերումներ անել։ «Մեր խնդիրները ծագում են այն ժամանակ, երբ բան է տեղի ունենում, որը մենք չենք տեսնում։ Եթե մենք տեսնում ենք՝ դա դառնում է մեր նյութը, որի հետ պետք է աշխատենք և դրանից բխող քաղաքականությունների լավարկման որոշումներ կայացնենք։ Առողջապահական հաստատություններում կանխիկ վճարումների համակարգը պետք է բացառել, սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել, խիստ միջոցներ ձեռնարկել և կարգավորումներ սահմանել, ընդհուպ՝ առողջապահական հիմնարկի նկատմամբ կիրառելով սանկցիաներ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ընդգծվել է, որ 2026 թվականին առողջապահության ոլորտի բյուջեն 2025 թվականի 164 միլիարդ դրամի համեմատ աճել է՝ հասնելով 220 մլրդ դրամի։ «Այսինքն՝ ավելի քան 100 մլն դոլար ներդնում ենք՝ ոլորտը կարգավորելու համար»,– ընդգծել է վարչապետը։

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտում թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Տեղեկացվել է, որ երեխայի ծննդյան գրանցումը կատարվում է ծննդատանը՝ ամբողջովին թվային եղանակով, իմունականխարգելման գործընթացն իրականացվում է ամբողջովին թվային տարբերակով, իրականացվում է նաև թվայնացված դեղապահովում (վերջին եռամսյակի միջին դուրս գրումների թիվը կազմել է 807732 դեղատոմս, բաց թողնված՝ 720217): Գործում է նաև թվային անաշխատունակության թերթիկը, ընթացքի մեջ է լաբորատոր հետազոտությունների թվայնացումը:

Հաշվետու ժամանակահատվածում մարզային 42 առողջապահական կազմակերպությունների կառավարման լիազորությունները վերապահվել են Առողջապահության նախարարությանը: 3 տարվա ընթացքում մարզային առողջապահական կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպվելու են մեկ մարզային բժշկական կենտրոնի:

Արդիականացվել են արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունները: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է բժշկական կազմակերպությունների կառուցում, վերանորոգում և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցում։ Մասնավորապես, կառուցվում է Սիսիանի բժշկական կենտրոնը, վերակառուցվում և հագեցվում են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնաշենքերը, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնաշենքերը, Արմավիրի մարզի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղը, կառուցվում է Արագածոտնի մարզի Ծաղկահովտի առողջության կենտրոնը, Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնը, Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնը, Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնը, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Նաիրիի բժշկական կենտրոնը, Լոռու մարզի Տաշիր ԲԿ նոր շենքը։

Մեկնարկել է բժիշկների անհատական լիցենզավորման գործընթացը, նաև բժշկական կազմակերպություններին 5 տարվա լիցենզիայի տրամադրումը:

Նախորդ տարվա ընթացքում շարունակվել են օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումները. դեկտեմբերի 15-ի դրությամբ իրականացվել է երիկամի 15 և ոսկրածուծի 55 վիրահատություն:

Կարևորելով հիվանդությունների վաղ հայտնաբերումը` ընդլայնվել են սքրինինգային ծրագրերը: Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 4287 հետազոտություն` 50-75 տարեկան բնակչության շրջանում: 2025 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարվել է 2870 հետազոտություն` 45-70 տարեկան բնակչության շրջանում: Արդյունքում` 6 անձի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրի շրջանակում իրականացվել է 7779 մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություն` 45-68 տարեկան կանանց շրջանում:

Մոր և մանկան առողջության պահպանումն առաջնահերթություն է առողջապահության համակարգում, ուստի շարունակվել են նորածնային 7 սքրինինգները, որոնք ուղղված են բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը և ժամանակին հիվանդության բուժման կամ ախտաբանական վիճակի շտկմանը:

2025 թ.–ից ավելացել է ադրենոգենիտալ սքրինինգի իրականացումը նորածինների շրջանում` 28565 հետազոտություն: Տարեվերջին մեկնարկել է նաև ակնային նորածնային սքրինինգը:

2025թ. պետական բյուջեից կենտրոնացված կարգով ձեռք է բերվել 95 անվանում դեղ 16 հիվանդության համար, որը հասանելի է 238964 շահառուի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Ամենադիտված