Մերցը կմասնակցի Ուկրաինային նվիրված հանդիպմանը Փարիզում հունվարի 6-ին
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեքշաբթի օրը Փարիզում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Սեբաստիան Հիլլեն։
«Վաղը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով կանցլերը կմասնակցի Փարիզում կայանալիք այսպես կոչված կամավորների կոալիցիայի հանդիպմանը», - ասել է նա։
Նրա խոսքով՝ բանակցությունները տեղի կունենան կեսօրին՝ մի շարք եվրոպական երկրների ղեկավարների, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Ոմանք ներկա կլինեն տեղում, իսկ մյուսները կմիանան առցանց», - ասել է
Հիլլեն։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը