Մահապարտ ահաբեկիչները գրոհել են Աֆղանստանի կառավարական շենքը
Մերձավոր Արևելք
Հունվարի 21-ի առավոտյան նվազագույնը 3 մահապարտ ահաբեկիչ գրոհել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ճանապարհային ոստիկանական վարչության շենքի վրա: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, միջադեպը տեղի է ունեցել ժամը 5:00-ի սահմաններում: Անվտանգության ուժերի և գրոհայինների միջև պայքարը շարունակվում է: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ինչպես հայտնում է AFP-ն, մահապարտ ահաբեկիչը պայթյունն իրականացրել էր մեքենայում, որից հետո հաջորդել էր կրակահերթ:
Հարձակման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբան շարժման գրոհայինները:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ