ԱՄՆ–ը չի պահպանել միջազգային իրավունքը Վենեսուելայում ռազմական գործողությունների ժամանակ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հունվարի 5-ին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պահպանել միջազգային իրավունքը Վենեսուելայում ռազմական գործողությունների ժամանակ։
«Ես մշտապես ընդգծել եմ բոլորի կողմից միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության լիակատար հարգանքի անհրաժեշտությունը, որը հիմք է հանդիսանում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Ես խորապես մտահոգված եմ, որ միջազգային իրավունքը չի պահպանվել հունվարի 3-ի ռազմական գործողությունների ժամանակ», - ասել է Գուտերեշը։
Նա նաև նշել է, որ Վենեսուելայի ապագան ԱՄՆ գործողությունից հետո մնում է անորոշ և լուրջ մտահոգություններ է առաջացնում։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը