Որսորդը մեքենան շփոթել է որմզդեղնի հետ և կրակել է ուղևորի վրա
Աշխարհ
ՌԴ Լենինգրադի մարզում որսորդը մեքենան շփոթել է որմզդեղնի հետ, կրակել է դրա վրա և պատահաբար սպանել ուղևորին։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին Կինգիսեպի շրջանում։ Որսորդական խմբի 27-ամյա անդամը, թաքստոցում սպասելիս շարժվող մեքենան շփոթել է որմզդեղնի հետ։ Նա երկու անգամ կրակել է դրա վրա։ Առջևի ուղևորը ստացել է հրազենային վերք աջ ազդրի շրջանում։ Տղամարդը մահացել է արյունահոսումից։
Որսորդը ձերբակալվել է, իսկ նրա զենքը առգրավվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով մահ պատճառելու համար։ Տղամարդը խոստովանել է իր մեղքը։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը