Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ–ին ազատ արձակել Նիկոլաս Մադուրոյին
Աշխարհ
Ռուսաստանը դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ միջազգային ագրեսիայի ակտը։
Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Նեբենզյայի խոսքով՝ Կարակասում ԱՄՆ-ի գործողությունները չեն կարող արդարացվել որևէ կերպ։
Նա նշել է, որ «Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին ազատ արձակել Վենեսուելայի ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյին»։
«Ռուսաստանը հույս ունի, որ այս ամերիկյան գործողությունները օբյեկտիվորեն կգնահատվեն այլ երկրների կողմից», - հավելել է մշտական ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը