Մադուրոն Նյու Յորքի դատարանում հայտարարել է, որ շարունակում է մնալ Վենեսուելայի նախագահ
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Նյու Յորքում իր առաջին լսումների ժամանակ դատավորի հարցերին պատասխանելով, հայտարարել է, որ դատարան ներկայանալուց առաջ չի տեսել մեղադրական եզրակացությունը և տեղյակ չէ իր իրավունքների մասին, երկուշաբթի օրը հաղորդել է «Նյու Յորք Թայմս»-ը։
Թերթի տվյալներով՝ սա կարող է վկայել այն մասին, որ Մադուրոն և նրա փաստաբանը քիչ ժամանակ են ունեցել գործը լսումներից առաջ քննարկելու համար։
Մադուրոն նաև հայտարարել է, որ շարունակում է մնալ Վենեսուելայի նախագահ։
«Ես շարունակում եմ մնալ իմ երկրի նախագահը», - ասել է նա։
Իր հերթին Վենեսուելայի նախագահի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, հայտարարել է, որ լիովին անմեղ է ԱՄՆ-ի կողմից իրեն առաջադրված մեղադրանքներում։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը