Աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք, կա ուժ․ Ալիև
Աշխարհ
Համաշխարհային զարգացումները շարժվում են այն ուղղությամբ, երբ յուրաքանչյուր երկիր պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժն ու անվտանգությունը։
Այս մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնելով Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու իր առաջարկը՝ Ալիևն ասել է. «Ես կարծում եմ, որ սա նույնպես անհրաժեշտ է: Մենք զորավարժություններ ենք անցկացնում անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով: Իհարկե, առաջին հերթին՝ Թուրքիայի, բայց նաև այլ երկրների հետ: Այնուամենայնիվ, համատեղ զորավարժությունների անցկացումը կարող է մեծ խորհրդանշական նշանակություն ունենալ, բայց միևնույն ժամանակ կա գործնական անհրաժեշտություն»:
Ալիևը նշել է, որ ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի այն, ինչ անվանում են միջազգային իրավունք: «Թող բոլորը մոռանան դրա մասին: Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք, կա փոխադարձ աջակցություն», - հավելել է նա:


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը