Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ
Հասարակություն
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար:
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը