Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Վենեսուելայում ստեղծված իրավիճակը
Աշխարհ
«Թրամփի հետ մեր հեռախոսազրույցի ժամանակ ընդգծեցի Վենեսուելայում կայունության պահպանման կարևորությունը»,– ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը շեշտել է, որ չի աջակցում քաղաքական օրինականությունը կամ միջազգային իրավունքը խախտող որևէ գործողության.
«Վենեսուելայի հարցում մենք ձգտում ենք գործել այնպես, ինչպես լավագույնն ու ամենահարմարն է և՛ Թուրքիայի, և՛ բարեկամ վենեսուելացի ժողովրդի համար»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ երկրների ինքնիշխան իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները կարող են լուրջ գլոբալ հետևանքներ ունենալ.
«Աշխարհում, որտեղ ուժը գերակշռում է օրենքին, կայունություն չի լինի. ճգնաժամերն ու հակամարտությունները երբեք չեն ավարտվի։ Մենք՝ որպես Թուրքիա, չենք ցանկանում քաոս, անկարգություններ կամ լարվածություն մեր տարածաշրջանում կամ այլուր»։
Էրդողանը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել է հարցեր, որոնք հատկապես զգայուն են Թուրքիայի արտաքին քաղաքականության համար՝ ընդգծելով Վենեսուելայում կայունության պահպանման կարևորությունը։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը