Ավտոմեքենաներում հրդեհներ են բռնկվել
Հասարակություն
Հունվարի 6-ին, ժամը 06։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։04-ին, մարվել՝ 07։22-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և ջերմահարվել՝ կից կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)