Բոլիվարյան Հանրապետությունը հաղթող է դուրս եկել․ Վենեսուելայի ԱԳՆ
Աշխարհ
Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Հիլը հայտարարել է, որ Բոլիվարյան Հանրապետությունը հաղթող է դուրս եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից: Համաշխարհային հանրությունը համակարծիք է, որ Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունը հակասում է միջազգային իրավունքին։ Այս մասին նախարարը գրել է իր Telegram-ում:
«Վենեսուելան ակնհայտ և օրինական հաղթանակ տարավ. միջազգային հանրությունն ընդունեց, որ հունվարի 3-ին կատարված հարձակումը միջազգային իրավունքին հակասող գործողություն էր, որը խախտում էր ՄԱԿ-ի կանոնադրությունը, մարդասիրական և մարդու իրավունքները, ինչպես նաև ուղղակի ագրեսիա պետության գործող ղեկավարի անձեռնմխելիության դեմ», - ընդգծել է Հիլը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակում մանիպուլյացիաների կամ երկակի ստանդարտների տեղ չկա, և միջազգային իրավունքը Բոլիվարյան Հանրապետության կողմն էր: Նա նաև հավելել է, որ Վենեսուելան կշարունակի պաշտպանել իր ինքնիշխանությունը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)