ԱՄՆ պետդեպը ռուսերենով սպառնալիք է հրապարակել (լուսանկար)
Լուսանկարներ
ԱՄՆ պետքարտուղարությունը ռուսերենով հրապարակում է արել՝ կոչ անելով «նախագահ Դոնալդ Թրամփի հետ խաղեր չխաղալ»: Համապատասխան գրառումը հայտնվել է X սոցիալական ցանցում գերատեսչության պաշտոնական աքաունթում։
Գրառումն ուղեկցվում է սև-սպիտակ լուսանկարով, որում սեղանի շուրջ նստած են Թրամփը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ կրծքին ձեռքերը խաչված: Սպառնալիք պարունակող մակագրությունն արված է խոշոր կարմիր տառատեսակով։
Հատկանշական է, որ գրությունը հրապարակվել է նաև արաբերենով և հայտնվել ամերիկյան գերատեսչության իրանալեզու բաժնում:


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը