ՄԱԿ-ում հայտարարել են Գուտերեշի՝ Նյու Յորք շտապ վերադարձի մասին
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շտապ վերադառնում է Նյու Յորք՝ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, հայտարարել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Այս մասին հաղորդում է TASS-ը։
Լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ Դյուժարիկը հայտարարել է, որ Գուտերեշի Լիսաբոնում նախատեսված ծրագիրը կրճատվել է, և նա Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայան է վերադառնում նախատեսվածից շուտ։ Հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շտապ վերադարձը կապված է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, Դյուժարիկը հաստատել է։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը