«Ռոսկոսմոս»-ը հրապարակել է ամանորյա տոնածառի նմանվող աստղերի լուսանկարը
Հասարակություն
Տելեգրամյան իր ալիքում NGC 2264 միգամածության զարմանահրաշ լուսանկար է հրապարակել «Ռոսկոսմոս» ընկերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միգամածությունը նման է զարդարված եղևնու։
«Միաեղջյուրի համաստեղությունում գտնվում է աստղագոյացման ուշագրավ շրջան՝ NGC 2264 միգամածությունը, որը ստացել է «Սուրբ Ծննդյան եղևնի» անվանումը՝ տոնածառին զարմանալի նմանության համար։ Դրա կառուցվածքը նման է միգամածություններից և աստղերից բաղկացած փայլուն զարդերով պատված տոնածառի»,- նշված է ընկերության մեկնաբանությունում։
Նշվում է նաև, որ NGC 2264-ը ներառում է Կոնաձև միգամածությունը և «Աղվեսի մորթի» միգամածությունը՝ օբյեկտի կենտրոնում։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը