Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ 

Եկեղեցին ենթարկվել է բազում հարձակումների, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել․ Վեհափառ

Հասարակություն

Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և ուխտավոր հայորդիներ:

Հայրապետական խաչվառազարդ թափորը զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով ուղեկցեց դեպի Մայր Տաճար:

Հայրապետական ամպհովանին կրում էին Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ Գրիգոր Մովսիսյանը, գեղանկարիչներ՝ Տիգրան Բարխանաջյանը, Միքայել Հարությունյանը և Մայիս Մխիթարյանը։

Սրբազան արարողությանը Հայոց Հովվապետին որպես առընթերականներ սպասավորում էին Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։

Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին հղեց հայրապետական իր պատգամը՝ փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» կենարար ավետիսը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ.

և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին

մահվան երկրի և ստվերների մեջ»

(Մատթ. 4.16):

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թևածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, Ով ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար։

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»։ Ավետարանիչը Աստվածորդու Ծնունդը համեմատում է լույսի ծագման հետ:

Արդարև, «խորհուրդ մեծ և սքանչելի»։ Անժամանակն Աստված անցավոր աշխարհ եկավ։ Անծայրածիր տիեզերքը ստեղծողը պարփակվեց մարդկային մարմնում, երկնային գահին բազմողը՝ փոքրիկ ու աղքատիկ քարայրում: Ազգերը հրավիրվեցին մեղքը թոթափելու, մահվան խավարից ելնելու և հավիտենության ժառանգորդ լինելու։ «Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա»,- ուսուցանում են Եկեղեցու Սուրբ Հայրերը: Հիրավի, Աստծո մարդանալը սկիզբն էր մարդու մաքրագործվելու, սրբագործվելու ու աստվածանալու:

Սիրելիներ, Քրիստոսի ուղենշած այս ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ: Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը՝ վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ և ազգանվեր ծառայությունը ստորադասվում անձնական և խմբակային նեղ շահերի։ Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը։ Հայոց Եկեղեցին սուրբ է ու սրբարար՝ հիմնադրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ որպես «մարդկանց քավարան, հրեշտակաց բնակարան և տուն Աստծո»։

Առաքելական մեր Մայր Եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, անցել սոսկալի նեղությունների ու տառապանքների միջով, մարտիրոսվել ու նահատակվել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի գիտակցել է, որ ճշմարիտ ազատությունը և փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, Նրան ապավինելու մեջ է։ Քրիստոսով կյանքը լցվում է սիրով ու ողորմությամբ, ազնվությամբ ու արդարությամբ։ Քրիստոս Ճանապարհն է խավարից դեպի լույս, մեղքից դեպի սրբություն։ Տերը միշտ հավատարիմ է՝ փրկելու խոտորումներից ու անկումներից մեղսակորույս մարդուն, քանզի ինչպես հռչակում է Եզեկիել մարգարեն, Աստված չի տենչում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը (18.23):

Քրիստոսով մեր առջև բացվում է վերհառնումի, հավատով նորոգության ուղին։ Ըստ առաքյալների խոսքի՝ Փրկիչը մեր կենդանի Վեմն է, որ կարող է մեզ հաստատուն պահել (հմմտ. Ա Պետ. 2.4, Հռ. 14.24) խռովահույզ աշխարհի ալեկոծություններում։ Աստվածորդու փրկարար զորությամբ է, որ նահանջում են հեծություն, մահ ու կործանում, և Փրկչի Սուրբ Ծննդյամբ լույս է ծագում նրանց վրա, որ նստում են մահվան երկրի և ստվերների մեջ:Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը և բեթղեհեմյան աստղի լույսը այսօր էլ բոլոր մարդկանց ուղղված հրավեր են Աստծուն ապավինությամբ կյանքը վերափոխելու բարիով ու բարիքով, հաստատելու խաղաղություն աշխարհում և հաճություն մարդկանց մեջ: Երկնառաք այս պատգամին ունկնդիր՝ ապրենք ու գործենք Տիրոջ հետ՝ բոլոր բնագավառներում մեր նախանձախնդիր ու ամբողջանվեր ծառայությամբ, ի խնդիր անձնական, ընտանեկան ու հայրենական կյանքի ապահով ու բարօր ընթացքի։ Վճռակամ լինենք հաստատուն պահելու օրինահարգությունը, մերժելու անիրավությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը։ Մեր առջև բացված է ճանապարհը դեպի Տերը, դեպի երկնառաք պարգևներ ու հավիտենություն։

Այդ ուղիով, տերունական պատգամների իրագործումով է, որ մեր ժողովուրդը կհաղթահարի տառապանքների խավարը, և, ավետարանչի խոսքի համաձայն, լույս կծագի մեր կյանքում, մեր նեղությունների ու դժբախտությունների հաղթահարման ճանապարհին։ Արդ, պարզասիրտ հովիվների ու իմաստուն մոգերի պես անվարան երկրպագենք նորամանուկ Հիսուսին և մեր սրտերը բացենք մարդեղացյալ Աստվածորդուն ընդունելու համար:

Նախանձախնդիր լինենք Փրկչի պարգևած շնորհներով վերափոխվելու, որպեսզի ինչպես Քրիստոս ծնվեց և դարձավ մարդու Որդի, այդպես էլ մենք ճշմարիտ ընթացքով լինենք Աստծո որդիներ՝ ըստ առաքյալի խոսքի. «Երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն…, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. 4.4-5): Հավատարիմ մնանք Աստծուց մեզ ընծայված այս մեծագույն շնորհին և աստվածահաճո նորանոր իրագործումներով կերտենք մեր անվտանգ ու ապահով ներկան և սերունդների լուսավոր գալիքը։

Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մարդեղացյալ Փրկչի զորակցությունը իրենց աստվածապատվեր առաքելության մեջ։ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հուսառատ այս օրը աղոթք բարձրացնենք առ Փրկիչ մեր Տերը՝ խնդրանքով, որ խաղաղությունը թևածի ողջ աշխարհում, հայրենի մեր եզերքներում, և ապահովության ու շենության մեջ հզորանա մեր պետությունը, բարօրության մեջ հարատևի մեր ժողովուրդը։ Հայց վերառաքենք հայրենազրկված արցախահայ Մեր զավակների տոկունության ու ոգու ամրության և նրանց ոտնահարված իրավունքների վերականգման համար։ Աղոթենք հայրենյաց պաշտպան զինվորականների, հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության և նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար։ Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, այլև գերության մեջ գտնվող և անհայտ կորած մեր զավակների համար։

Թող Բարձրյալի Սուրբ Աջի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով, և մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ Փրկիչ մեր Տիրոջը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

Ձեզ և մեզ մեծ աւետիս։

Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը։ Սուրբգրային ընթերցումներից, ջրօրհնյաց շարականների երգեցողությունից և Բարսեղ Մեծ հայրապետի աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը: Խաչի այս տարվա կնքահայրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար տիար Նվեր Մխիթարյանը։

Ջրօրհնեքի արարողության վերջում Վեհափառ Հայրապետը վերստին իր օրհնությունն ու Սուրբ Ծննդյան փրկարար ավետիսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին
Ամենադիտված