Կառավարությունը նախատեսում է զարգացնել հեռավար աշխատանքի ձևաչափը թոշակառուների համար
Ռուսաստան
Ռուսաստանում նախատեսվում է ընդլայնել հեռավար աշխատանքի հնարավորությունները թոշակառուների համար։ Այդ մասին ասվում է քաղաքացիների ավագ սերնդի շահերի պաշտպանության ռազմավարության իրականացման հաստատված ծրագրում, որը հաշվարկված է մինչև 2036 թվականը։
Փաստաթղթի համաձայն՝ տարածաշրջանային իշխանություններին հանձնարարվել է իրականացնել հատուկ նախագծեր և միջոցառումներ՝ թոշակառուների շրջանում հեռավար զբաղվածությունը խթանելու նպատակով։ Կառավարությունում նշում են, որ ծրագրի իրականացումը պետք է նպաստի ավագ տարիքի մարդկանց կյանքի տևողության, մակարդակի և որակի կայուն բարձրացմանը, ինչպես նաև ապահովի նրանց ակտիվ երկարակեցություն։
Բացի այդ, նախատեսվում է պետական աջակցությամբ լրացուցիչ մասնագիտական կրթության կազմակերպում 50 տարեկանից բարձր քաղաքացիների և նախաթոշակային տարիքի անձանց համար։ Ռազմավարությունը ներառում է նաև առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավում, սոցիալական ծառայությունների զարգացում, ֆինանսական ապահովվածության բարձրացում և թոշակառուների համար անվտանգ ու հարմարավետ կենսապայմանների ստեղծում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)