Reuters․ G7-ի երկրները հունվարի 12-ին կքննարկեն հազվագյուտ հողային մետաղների մատակարարումները
Համաշխարհային Մամուլ
«Մեծ յոթնյակի» (G7) երկրները հունվարի 12-ին Վաշինգտոնում նախատեսում են քննարկել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների հարցը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը կմասնակցեն G7-ի երկրների ֆինանսների նախարարները, իսկ քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի հազվագյուտ հողային մետաղների համար նվազագույն գների սահմանման հնարավորությունը։ Նշվում է, որ Ճապոնիան չհաշված՝ «Մեծ յոթնյակի» մյուս երկրները մեծապես կամ ամբողջությամբ կախված են Չինաստանից այդ հումքի մատակարարումների հարցում։
Ավելի վաղ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան G7-ը համարում է իրեն սպառած և դեգրադացվող ձևաչափ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետաքրքրված չէ կազմակերպությանն անդամակցության վերականգնմամբ, սակայն մտադիր է ակտիվ զարգացնել համագործակցությունը «Մեծ քսանյակի» շրջանակում։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)