ՌԴ ԱԳՆ–ն աջակցություն է հայտնել Դելսի Ռոդրիգեսին
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաջողություն է մաղթել Վենեսուելայի նորընտիր նախագահ Դելսի Ռոդրիգեսին, վերահաստատել է Վենեսուելային աջակցելու իր պատրաստակամությունը և հանդես եկել այդ երկրի շուրջ իրավիճակի լիցքաթափման օգտին՝ երկխոսության և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։
«Մենք ողջունում ենք այդ երկրի պաշտոնական իշխանությունների կողմից ձեռնարկված ջանքերը՝ պետական ինքնիշխանությունը և ազգային շահերը պաշտպանելու համար։ Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի անսասան համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի և կառավարության հետ։ Մենք նորընտիր նախագահ Դելսի Ռոդրիգեսին հաջողություն ենք մաղթում Բոլիվարյան Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում։ Հայտնում ենք մեր պատրաստակամությունը շարունակելու անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մեր բարեկամ երկրին՝ Վենեսուելային», - ասվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ «Վենեսուելային պետք է երաշխավորվի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց որևէ ապակառուցողական արտաքին միջամտության»։
«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս ստեղծված իրավիճակի լիցքաթափման և առկա ցանկացած խնդրի լուծման օգտին՝ կառուցողական երկխոսության և միջազգային իրավական նորմերի, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրության, հարգանքի միջոցով», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)