Վրաստանի իշխանությունները երկրից Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների են արտաքսել
Աշխարհ
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, համապատասխան գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից 13 օտարերկրացու են արտաքսել, հաղորդում է Грузия Online-ը։
Միգրացիայի դեպարտամենտի համապարփակ ջանքերի արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքմենստանի, Իրանի, Կուբայի, Թուրքիայի, Թաիլանդի և Ադրբեջանի քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 13 մարդ։
Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանից արտաքսված օտարերկրացիների ընդհանուր թիվը կազմել է 1311 մարդ։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի պարտականություններից մեկը երկրում օրինական հիմքերով բնակվող օտարերկրացիների նույնականացումն ու նրանց արտաքսումն է՝ ուժեղացված միգրացիոն վերահսկողության և այլ հատուկ միջոցառումների միջոցով։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը