Պատրաստ եմ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնել Դոնալդ Թրամփին. Մարիա Մաչադո
Աշխարհ
Վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն, որը նախորդ տարի ստացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակը, հայտարարել է, որ պատրաստ է այն հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մեկնաբանելով Վենեսուելայում տեղի ունեցած վերջին զարգացումները:
«Սա հսկայական պատմական քայլ է Վենեսուելայում ժողովրդավարական անցման համար»,- հայտարարել Է ընդդիմադիր գործիչը Fox News-ի եթերում։
Միևնույն ժամանակ Վենեսուելայում շարունակվում է լարվածությունը Նիկոլաս Մադուրոյի աջակիցների և ընդդիմադիրների միջև: Լրատվամիջոցները հայտնում են լրագրողների և քաղաքացիների դեմ ճնշումների մասին, որոնք աջակցություն են հայտնել Մադուրոյի ձերբակալմանը: Նշվում է, որ ձերբակալվել է 14 լրագրող, այդ թվում՝ արտասահմանյան պարբերականների 11 ներկայացուցիչ:


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը