Bloomberg. ԱՄՆ-ը և ԵՄ-ը հույս ունեն համաձայնության գալ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու ծրագրերի շուրջ
Աշխարհ
Եվրոպացի առաջնորդները և ամերիկացի պաշտոնյաները հույս ունեն համաձայնության գալ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու ծրագրերի շուրջ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հունվարի 6-ին Փարիզում կայանալիք հանդիպումը, որին մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, նվիրված է Վաշինգտոնի առաջարկները «կամավորների կոալիցիայի» ծրագրերում ներառելուն։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ համաձայնագրի նախագիծը կարող է նախատեսել ամերիկյան զորքերի ներկայություն Ուկրաինայում խաղաղության կնքումից հետո և ԱՄՆ-ի օգնությունը հրադադարի մոնիթորինգի հարցում, այդ թվում՝ հետախուզական տեղեկատվության տրամադրման միջոցով։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ հաջողության դեպքում Ուկրաինայի դաշնակիցները հույս ունեն ռուսական կողմին ներգրավել Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ քննարկումներում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)