Կնոջ ինքնազգացողությունը վատացել էր․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Հասարակություն
Այսօր՝ հունվարի 6-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց է մոտենում մի տղամարդ և հայտնում, որ կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և անհրաժեշտ է նրան անհապաղ տեղափոխել հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս․ Թադևոսյանի գլխավորությամբ նույն դասակի պարեկներ Արտաշ Միկիչյանը և Սամվել Ասլանյանը կնոջը տեղափոխում են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն և կարողանում են փրկել կնոջ կյանքը։

Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը