Բրազիլական ընտանիքն աշխարհին ցույց է տվել՝ ինչպես կարելի է վերականգնել բնությունը
Այլ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Բրազիլական մի ընտանիք աշխարհին ցույց է տվել, թե ինչպես կարելի է վերականգնել բնությունը մարդկանց փոքր խմբի ջանքերով: Ընդամենը 20 տարվա ընթացքում Սեբաստիանո Սալգադոն և Լելիա Վանիկը տնկել են ավելի քան 2 միլիոն ծառ՝ վայրի բնությունը վերադարձնելով այն տարածքներ, որտեղ այն վաղուց անհետացել էր։
Էկոհամակարգի վերածնունդը հանգեցրել է նոր բնակիչների ի հայտ գալուն.
-172 տեսակի թռչուններ
-33 տեսակի կաթնասուններ
-293 տեսակի բույսեր
-15 տեսակի սողուններ և երկկենցաղներ
-Այս փոփոխությունները հնարավոր են դարձել Սալգադո ընտանիքի կողմից հիմնադրված Երկրի ինստիտուտի(Instituto Terra) ստեղծման շնորհիվ»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)